«Ինտեր Մայամիի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մեկ մրցաշրջանում վաստակում է 19,2 միլիոն եվրո, հայտնում է O Tempo-ն։
Նշվում է, որ Մեսսին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։

Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Անցյալ տարվա օգոստոսի 20-ին արգենտինացին նվաճել էր Ամերիկայի առաջին գավաթը։ Նոր մրցաշրջանում արգենտինացին վեց հանդիպում էր անցկացրել՝ դառնալով վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
2022 թվականի դեկտեմբերին Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Աստղային ֆուտբոլիստի կարիերայում սա առաջին նման գավաթն էր։

845