Լիոնել Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Cadena SER-ը։

Ըստ աղբյուրի՝ Լեոն խնդրել է «Ինտեր Մայամիին» և «Ալ Հիլալին» օգնել կատալոնական ակումբ տեղափոխվելու հարցում: Դեռ հայտնի չէ, թե ինչպես կարող են այս թիմերը մասնակցել պոտենցիալ տրանսֆերին։

Մեսսիի հայրը, որը նրա գործակալն է, ասել է, որ Լեոն պատրաստ է անվճար խաղալ «Բարսելոնայում»։

Հնարավոր է, որ արգենտինացին պայմանագիր կնքի վերոնշյալ ակումբներից մեկի հետ և վարձավճարով հանդես գա կատալոնական ակումբում։

 

711