Թբիլիսի այցելած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը՝ Ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորությամբ, հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին նշել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ համագործակցությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության նախապայման է, այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել ռազմավարական համագործակցության կարևորությանը։
Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ ռազմական համագործակցությունը։ Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության նպատակը տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն է։ Իրակլի Չիկովանին նշել է, որ այս տարի Վրաստանը կանցկացնի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում։