
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բաքվում տեղի է ունեցել «Առանց սահմանների եղբայրություն-IV» բազմազգ զորավարժությունների պլանավորման համաժողով, որոնք այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանում կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։
Araratnews.am-ի փոխանցմամաբ՝ ինչպես հաղորդում է ադրբեջանական աղբյուրները՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը, համաժողովի ընթացքում մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները քննարկել են զորավարժությունների ընթացքը, կազմակերպչական հարցերը և պատասխանել հետաքրքրող հարցերին։
«Առանց սահմանների եղբայրություն-IV» բազմազգ զորավարժությունները նպատակ ունեն բարձրացնել մասնակից երկրների համատեղ գործառնական կարողությունները և նպաստել տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։