Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին։

Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ընդգծվում է նաև, որ դեսպան Անն Բոյոնն արդեն Ֆրանսիայում է, և նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է դիվանագետին։

«Մակրոնը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել, որ ադրբեջանական կողմը կհստակեցնի իր մտադրությունները:

Ֆրանսիան հիշեցնում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը:

Այդ ստանդարտացումը օգուտ կբերի երկու երկրներին եւ տարածաշրջանին», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ ։

767