Ապրիլի 27-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո հայտարարվեց լռության րոպե։

Խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Կլամարի քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Հոգևորականների կողմից հնչեցվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները և Կլամարի բնակիչները։

287