ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
17 Ապրիլ, 2024 11:08
87
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
29 Ապրիլ, 2024 21:29
ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
29 Ապրիլ, 2024 13:19
Ստեղծել տարածաշրջանային հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար. գիտաժողով ԱՍՀՆ նախաձեռնությամբ
29 Ապրիլ, 2024 12:33