Եթե Իսրայելի դեմ իրականացված «Ազնիվ խոստում» գործողությունն ավելի ուժգին լիներ, Իսրայելից ոչինչ չէր մնա։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ բանակի օրվա առիթով զորահանդեսի բացման ելույթում:

«Եթե սիոնիստական ռեժիմը մեր տարածքի դեմ անգամ ամենափոքր ագրեսիայի դիմի, մեր պատասխանը հուժկու և ուժգին կլինի»,- ասել է Ռաիսին։

Նա իր ելույթում հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները կարող են հենվել Իրանի զինված ուժերի վրա:

368