ԱՄՆ-ն կեղծավոր և անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում. Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը ներկայացրել է Ուկրաինային ռազմական օգնության մասշտաբային օրինագիծը և միաժամանակ փորձում է Չինաստանին թելադրել իր պայմանները տնտեսական և առևտրային չին-ռուսական փոխանակման վերաբերյալ։

«Այս մոտեցումը ծայրաստիճան կեղծավոր և անպատասխանատու է, և ՉԺՀ-ն կտրականապես դեմ է դրան»,- ասել է դիվանագետը:
Նա հիշեցրել է, որ Չինաստանը «ուկրաինական ճգնաժամի հրահրողը կամ կողմը չէ և երբեք կրակի վրա յուղ չի լցրել, առավել ևս օգտվել իրավիճակից իր նպատակների համար»։

 

170