ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» 1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփման ժամանակ:

«Ժողովրդավարության դպրոցը իրականում սովորելու մասին է, բայց սովորեցնելու մասին չէ։ Երբ որ մենք քննարկել ենք այս նախագիծը, այն մարդիկ, ովքեր եկել են դասախոսելու, իրենք սովորելու առնվազն նույնքան կարիք ունեն, և սրա մեջ չափազանցություն չկա, որովհետև մանավանդ այս ֆորմատով քննարկումը ունի շատ կարևոր գործնական և կիրառական նշանակություն, որովհետև մեր երկիրը, խոսել ենք արդեն, գտնվում է մի շրջափուլում, որտեղ մենք ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ  այդ հարցերի պատասխանների ետևից։ Մենք ոչ միայն պարտավոր ենք ձևակերպել հարցեր, այլև պարտավոր ենք  հարցական նշան դնել բոլոր այն տեղերում և այն ձևակերպումների վրա, որ հնչում է որպես աքսիոմ։ Սրա մասին բազմիցս ենք խոսել»,- մասնավորապես նշել է վարչապետը։

333