Արդեն հայտնել էինք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվող գազահաշվիչների գնման գործընթացին մասնակից «ՄՏԿ» ՓԲ ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով «G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների» ձեռքբերման մրցույթի 1-ին փուլի հրավերն անվավեր ճանաչել, քանի որ ընկերությունը գտնում է, որ իրեն փորձում են դուրս մղել մրցույթից՝ հավանաբար իրենց նախընտրելի ընկերության համար ճանապարհ հարթելու նպատակով:

 Մեզ հայտնի դարձավ, որ դատաքննությանը զուգահեռ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձում է ապօրինի կերպով, առանց որևէ դատական որոշման առկայության ճնշում գործադրել, հեղինակազրկել իր դեմ դատական հայց ներկայացրած «ՄՏԿ»-ի նկատմամբ՝ կապվելով դրա հետ համագործակցող արտասահմանյան ընկերությունների հետ և կոչ անում դադարեցնել ապրանքների վաճառքը, քանի որ անձնական թշնամանք ունեն «ՄՏԿ»-ի հանդեպ։

Այսինքն՝ «Գազպրոմը» օգտագործելով իր կապերը և մենաշնորհային դիրքը՝ փորձում է հեղինակազրկել ու լուսանցքից դուրս մղել Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող այն ընկերության նկամամբ, որը որակով ապրանքներ է ներկրում և ծառայություններ մատուցում` ի տարբերություն Գազպրոմի հետ փոխկապակցված ընկերությունների, որոնց միջոցով ատկատներ են կարողանում անել, ինչը, ըստ էության, արվում է ՀՀ տնտեսության դեմ, քանի որ «Գազպրոմը» քաղաքացիների գրպանից է սնվում։

Նշենք, որ ՄՏԿ-ի դեմ արշավով զբաղվում են «Գազպրոմի» կոմերցիոն բաժնի պետ Արթուր Մխիթարյանը, գնումների նախապատրաստման, անցկացման բաժնիպետ Անդրանիկ Խաչիկյանը: Նրանց թվում է, թե հանրությունը և իրավապահ մարմինները անտեղյակ են իրենց ապօրինի ատկատներից, և իրենց ներկա ու նախկին ղեկավարները կարողանալու են իրենց ապահովագրել իրավական պատասխանատվությունից: Ընդ որում, փաստերը կոծկելու համար այս անձինք վարկաբեկում են ՄՏԿ ընկերությանը հեռախոսազանգերի միջոցով, ամեն կերպ խուսափելով որևէ նամակագրությունից ՄՏԿ ի գործընկերների հետ: Ստացվում է՝ ՄՏԿ-ն ապրանք ներներկրելով կարելի է ասել խոչընդոտում է, որ ռուսական «Գազպրոմը» ունեցած մենաշնորհով՝ ատկատներով յուրացնի ՀՀ քաղաքացիների միջոցները։

2677