Այսօր կառավարության հերթական նիստին երկարացվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին օժանդակության ծրագրին դիմելու ժամկետը. նրանք կարող են դիմել մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ երբ մարդիկ բնակության վայրի հարցում կողմնորոշվում են, արդեն զբաղվածության հարցին են անցնում:

«Լինում էին իրավիճակներ, երբ մարդիկ հաստատվում էին մի վայրում, այնուհետև բնակության վայրի փոփոխություն էր լինում։ Այս պարագայում, եթե արդեն ծրագրից օգտվում էին, նոր վայրում չէին կարողանում օգտվել, այժմ նաև այդ սահմանափակումն են հանել»,- ասաց նա:

 

286