Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել, սակայն նրա վիճակը թույլ չի տա առաջիկա օրերին նրան Բանսկա Բիստրիցայից տեղափոխել Բրատիսլավայի հիվանդանոց: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը:
Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Ֆիցոյի վիճակը կայունացել է:
Իսկ ավելի վաղ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի համար կասկածվող 71-ամյա Յուրայ Ցինտուլան կանգնել է դատարանի առջև: Նա հայտարարել է, որ չի զղջում իր արածի համար։ Ցինտուլայի խոսքով՝ ինքը չի ցանկացել սպանել վարչապետին, այլ միայն վնասել։
Հանցագործությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: Կասկածյալին սպառնում է ցմահ ազատազրկում։
18 Մայիս, 2024 20:00
939
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
24 Հունիս, 2026 13:33
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
23 Հունիս, 2026 11:14
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
19 Հունիս, 2026 10:37
Հայաստանում Զելենսկին ինձ ասաց՝ պատրաստ է հանդիպել Պուտինին ցանկացած ձևաչափով․ Ֆիցո
11 Մայիս, 2026 15:47
Բրյուսելում Ֆիցոյի ինքնաթիռը բախվել է մեքենայի
18 Դեկտեմբեր, 2025 13:13
Սլովակայի վարչապետը առողջական խնդիրների պատճառով չեղարկել է իր ելույթը
17 Նոյեմբեր, 2025 11:45