Միացյալ Նահանգները, չնայած պաշտոնական ցավակցություններին, չի սգում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը։ Այս մասին Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք հաստատ չենք սգում նրա մահը»,- ասել է նա։

Այսպես է Բլինքենն արձագանքել սենատոր Թեդ Քրուզի (Տեխաս նահանգից) մեկնաբանությանը, որն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Պետդեպարտամենտը ցավակցություն է հայտնել Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Քրուզը միաժամանակ ամոթալի է անվանել այն, որ Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում դրոշները ի նշան սգո իջեցվել են  Իրանի նախագահի մահվան պատճառով: «Մենք դա հաստատ չէինք անի»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Սենատորը նաև հարցրել է Բլինքենին, թե արդյոք նա կարծում է, որ «աշխարհն ավելի լավը կլինի» Ռաիսիի մահից հետո: «Հաշվի առնելով այն սարսափելի գործողությունները, որոնցում նա ներգրավված էր որպես դատավոր և որպես նախագահ, և այն փաստը, որ նա այլևս չի կարող ներգրավվել դրանցում, ապա այո: Իրանի ժողովրդի համար հավանաբար ավելի լավ կլինի»,- փաստարկել է արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը: 

 

661