Թուրքիան աջակցում է Նիդեռլանդների վարչապետին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցում է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է NOS հեռուստաալիքը՝ աղբյուրներին հղումով։
Ռյուտեն անցած շաբաթ այցելել է Թուրքիա, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Թուրքիան վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռ աջակցություն չէր հայտնել Ռյուտեին»,- նշել է հեռուստաալիքը: «Հետևաբար, Թուրքիայի պարտավորությունը կարևոր քայլ է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու Ռյուտեի հավակնությունների ուղղությամբ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերգի մանդատը լրանում է հոկտեմբերի 1-ին։ Ըստ NOS-ի՝ Ռուտեն այժմ պետք է ապահովի միայն Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի աջակցությունը։
29 Ապրիլ, 2024 19:15
458
TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի «խարիսխն» է. Մարկո Ռուբիո
02 Հունիս, 2026 23:23
Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի կողմից փաստաթղթերի ստորագրում և մամուլի համար հայտարարություններ
26 Մայիս, 2026 16:00
Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․ ՀՀ ԱԳՆ
25 Մայիս, 2026 10:24