Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

415