Հայկական ոսկերչության գլուխգործոցները սահմաններ չունեն․ նրանք սփռված են ոչ միայն Եվրոպայում, Ամերիկայում կամ Մերձավոր Արևելքում, այլև Ավստրալիայում։ Սրա մասին է փաստում Bond street jewellers-ը։
Bond street jewellers-ի պատմությունը հայ եղբայրների մասին է, որոնք դեռ մանկուց աշխատել ու բացահայտել են իրենց ոսկերչական տաղանդը։ Այս պատմությունը սկսվում է կես դար առաջ: Հրաչ (Հարրի) և Զոհրաբ (Զորրո) եղբայրները ծնվել են կոշկակարի ու դերձակի հայ ընտանիքում։ 14 տարեկանում Հրաչը դպրոցական արձակուրդների ժամանակ աշակերտություն էր անում փոքրիկ, բայց հայտնի ոսկերչական խանութում։ Կիրքը բռնկվեց հենց այդ ժամանակ։ 16 տարեկանում դպրոցն ավարտելուց հետո նա սկսեց իր կարիերան որպես ոսկերիչ՝ կատարելագործելով իր հմտություններն ու այս արհեստը վերածելով արվեստի:
Զորրոյի համար նուրբ զարդերի աշխարհում ճանապարհորդությունը սկսվել է ավելի վաղ: Ընդամենը 10 տարեկանում նա եղբոր կողքին սովորում էր ոսկերչություն և 12 տարեկանում թողեց դպրոցը՝ ոսկերչական աշակերտություն սկսելու համար: Երկու տղաների համար էլ ոսկերչական արհեստն անհրաժեշտություն էր ընտանիքը պահելու համար, բայց դա նաև սուրբ կիրք էր, որը խորապես դաջված էր նրանց հոգիներում: Նրանք սովորեցին ճանաչել ամենալավ ադամանդներն ու թանկարժեք քարերը, ընտրել ամենաբարձր որակի նյութերը, ձևավորել ու խնամքով պատրաստել եզակի ու նրբագեղ զարդեր, որոնք արժանի են կարևորագույն առիթների:
1973 թվականին ընտանիքը ներգաղթել է Ավստրալիա։ Ոգեշնչված իրենց կիրքը նոր երկիր բերելով՝ նրանց հմտություններն արագորեն նկատվեցին Սիդնեյում։ Հրաչն այժմ հայտնի հարգված վարպետ ոսկերիչ է, իսկ Զոհրաբը դեռևս 1974 թվականին արժանանացել էր «Տարվա աշակերտ» մրցանակին Ավստրալիայի ամենահայտնի ոսկերչի կողմից:
Կեվերյան եղբայրները սկսեցին իրենց տաղանդը առևտրի վերածել 1975 թվականին Սիդնեյի Քինգ Սթրիթում գտնվող Trust Building-ի փոքրիկ արհեստանոցից: Որպես մեծածախ ոսկերիչներ՝ նրանք նախագծեցին և պատրաստեցին գեղեցիկ զարդեր Ավստրալիայի և ամբողջ աշխարհի ամենացանկալի ապրանքանիշների համար: Նրանց կիրքը, նվիրվածությունը և անձնական մոտեցումը բերեցին նրան, որ Bond Street Jewellers-ը դարձավ Ավստրալիայի ամենավստահելի անուններից մեկը նուրբ զարդերի ոլորտում:
Տարիների ընթացքում կիրքն ու արհեստը փոխանցվել են սերնդեսերունդ, իսկ Հրաչի ու Զոհրաբի երեխաներն այսօր աշխատում են բիզնեսում: Երբ բիզնեսն աճեց, Հարրին և Զորրոն Արչեր փողոցում հիմնեցին իրենց գեղեցիկ ստուդիան և արհեստանոցը, որը Ավստրալիայում ադամանդ ու թանկարժեք զարդեր արտադրողներից մեկն է: Այժմ, առաջնորդվելով նուրբ զարդերը ուղղակիորեն իրենց հաճախորդներին ներկայացնելու ցանկությամբ, Հարրին և Զորրոն բացել են մանրածախ բիզնեսի իրենց իրենց դռները՝ առաջարկելով իրենց գիտելիքները, փորձը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց կյանքում առանձնահատուկ նշաձող սահմանել:
Դասականից մինչև ժամանակակից, նորաձևից մինչև հավերժական, Bond Street Jewellers-ը ստեղծում է եզակի նուրբ զարդեր, որոնք կպահպանվեն սերունդների համար:
Նման ճանաչում ու հայտնիություն ունենալը Կեվերյաններն օգտագործում են հանուն իրենց հայրենիքի՝ Հայաստանի։ Ավստրալիայում Հայ դատի հանձնախմբի վաղեմի բարերար Կեվերյան ընտանիքը ֆինանսավորել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կառուցումը։ Զոհրաբ Կեվերյանը փորձ է անում էլ ավելի զարգացնել ու խորացնել հայ- ավստրալական հարաբերությունները։ Նա կարևորում է Ավստրալիայում Ցեղասպանություն «հասկացության» ճանաչումը։
Այսօր վարպետ ոսկերիչներ Հրաչը և Զոհրաբը ղեկավարում են թիմին իրենց Chatswood արհեստանոցում և դեռ անձամբ հանդիպում են հաճախորդների հետ ստուդիայում: Որպես կրեատիվ տնօրեն՝ Զոհրաբի դուստրը՝ Նատալին, ղեկավարում է մանրածախ և մեծածախ առևտուրը, ինչպես նաև բիզնեսի ստեղծագործական ուղղությունը: Նատալի Կեվերյանը Հայաստանի ոսկերչության ասոցիացիայի խորհրդի անդամ է և իր նվիրվածությամբ ասոցիացիան հարստացնում է սեփական փորձով և ոլորտի մասին ճիշտ պատկերացումներով: