Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։
Այս մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության թվիթերյան էջից, որտեղ նաև նշված է, որ ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը միացել է նաև Գորիս քաղաքի հատվածում պարեկություն իրականացնող խմբին։
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Դեսպանը միացել է նաև Գորիսի շրջանում պարեկություն իրականացնող խմբին»,-նշել է առաքելությունը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին համագործակցության և առաքելության գործունեության մեջ Էստոնիայի ունեցած ներդրման համար:
Head of Mission Markus Ritter met with Ambassador of Estonia 🇪🇪 to Armenia @RiinaKaljurand, who is concluding her appointment in Armenia. The Ambassador also joined a patrol in the Goris area. Thanking the Ambassador for her cooperation and Estonia's contribution to the Mission. pic.twitter.com/WCpMDbHX4t
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) July 25, 2024