ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցչի փոխտեղակալ Ջեյսոն Բունտին:

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ընթացքը: Արձանագրվել է խորհրդարանական մակարդակում արդյունավետ համագործակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը և զարգացնել համագործակցության նոր ուղղություններ: ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը:

419