Կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի գերծանրաբեռնված ավտոմեքենաներից վնասվող ճանապարհների հարցի հնարավոր ուղիների լուծմամբ:

«Տարեկան բավականին մեծ գումարներ են ծախսվում ճանապարհաշինության վրա, բայց գերծանրաբեռնված բեռնատարների պատճառով խնդիրներ են առաջանում: Դրանք քննարկելու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում: Խնդիրները հավաքագրվել էին դեռ երկու ամիս առաջ: Դրանց վերաբերյալ արդեն կան մոտեցումներ, որոնք էլ ներկայացվեցին քննարկման մասնակիցներին»,-ասվում է ԱԺ հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

454