«Ռեալ»-ը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթը
![](https://www.araratnews.am/admin/images/1715509568.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթը ակումբի մարզաբազայում։ Կառլո Անչելոտիի թիմը ժամանակից շուտ դարձել է Իսպանիայի չեմպիոն մայիսի 4-ին՝ «Կադիս»-ի դեմ 34-րդ տուրի խաղից (3:0) և «Բարսելոնա»-ի՝ «Ժիրոնա»-ից պարտությունից (2:4) հետո, հայտնում է armsport.am-ը:
Այն ժամանակ «Ռեալ»-ը չէր տոնել չեմպիոնական 36-րդ տիտղոսի նվաճումը՝ «Բավարիա»-ի հետ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղին նախապատրաստվելու պատճառով։
Տոնակատարությունը տեղի կունենա այսօր Մադրիդի Սիբելես շատրվանի մոտ, որտեղ թիմն ավանդաբար նշում է իր հաղթանակները:
Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան Մադրիդի «Ռեալ»-ին չեմպիոնական գավաթը հանձնել է ակումբի մարզաբազայում:
12 Մայիս, 2024 14:26
486
Մադրիդի «Ռեալը» դարձել է պատմության մեջ առաջին ակումբը, որի եկամուտը մեկ մրցաշրջանում գերազանցել է 1 մլրդ եվրոն
23 Հուլիս, 2024 23:21
Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ Կիլիան Մբապեի հանդիսավոր շնորհանդեսը (տեսանյութ)
16 Հուլիս, 2024 16:41
«Ռեալը» հայտնել է Մբապեի շնորհանդեսի օրը
11 Հուլիս, 2024 12:21