Բայդենը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանից ցածր հարստացված ուրանի ներկրումը։ Ռուսաստանն այժմ մատակարարում է ամերիկյան ատոմակայաններում օգտագործվող հարստացված ուրանի գրեթե մեկ քառորդը, ինչը նրան դարձնում է օտարերկրյա թիվ 1 մատակարարը: Մատակարարումները Մոսկվային տարեկան բերում են մոտ 1 միլիարդ դոլար:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որն արգելում է «Ռուսաստանի Դաշնությունում կամ ռուսական ձեռնարկությունում արտադրված չճառագայթված ցածր հարստացված ուրանի ներմուծումը», հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նախկինում նախաձեռնությունը հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։

Ռուսաստանից ԱՄՆ հարստացված ուրանի ներկրման արգելքը կսկսվի օրենքի ուժի մեջ մտնելուց 90 օր հետո և լրանալու է 2040 թվականի վերջին։ Օրենքը նախատեսում է արգելքի ժամանակավոր շրջանցում մինչև 2028 թվականի սկիզբը։ Այն թույլ է տալիս ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը, պետքարտուղարի և ֆինանսների նախարարի հետ համաձայնությամբ, թույլատրել ռուսական ուրանի ներկրումը, եթե մատակարարման այլ աղբյուրներ չկան։

145