Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է.

Ընդդիմության առաջնորդներն այն աստիճան են պախարակված, որ արդեն 7-րդ օրն է չեն կարողանում անգամ վարչապետի թեկնածու առաջադրեն։

Սա խոսում է ընդդիմության քաղաքական սնանկության մասին, դրա վառ ապացույցն է նաև եկեղեցականների դեմքով սկսած շարժումը, որն արդեն իսկ մարած է։

ՀԳ․ Առաջարկս ուժի մեջ է, Վազգեն Մանուկյանին առաջադրեք վարչապետի թեկնածու, միևնույն է չի ընտրվելու, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք։

429