Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի՝ աշնանը կայանալիք խորհրդարանական նախընտրական քարոզարշավից առաջ։

Այս մասին Զուրաբիշվիլին ասել է «La Tribune de Dimanche» --ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման և դրա ընդունման դեմ բողոքի ակցիաների ֆոնին։

«Էմմանուել Մակրոնը, 2018 թվականին իմ ընտրվելու պահից, ինձ խոստացել էր, որ պետք է անի դա՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը սեպտեմբերին, և ես նրան սպասում եմ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին»,- ասել է նա:

Զուրաբիշվիլին նաև հույս է հայտնել, որ Վրաստանը չի զրկվի ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակից խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով։

854