Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, ով ուղեկցել է Իրանի նախագահին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, մանրամասներ է հաղորդել նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին։ Այս մասին փոխանցում է IRNA-ն։

«Մենք գտնվում ենք Վարզգան քաղաքի Սոնգուն պղնձի հանքի մոտ, ուղղաթիռի GPS-ը ցույց է տալիս, որ այն կոշտ վայրէջք է կատարել, թանձր մառախուղ է, տեսանելիությունը մոտ 5-6 մետր է, այս տարածքով մեքենա վարելը չափազանց դժվար է, և միայն մի քանի մեքենա կարող է հասնել դեպքի վայր։ Սա բարդացնում է իրավիճակը»։ Ես ուղղաթիռում չէի և մեքենայով վերադարձա։ Նախագահին ուղեկցել է 3 ուղղաթիռ, երկու ուղղաթիռ վերադարձել է։ Եղանակային պայմանները նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառ են դարձել»,- ասել է թղթակիցը։


 

2248