Վթարի հետևանքով ամբողջությամբ այրվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, բոլոր ուղեւորները համարվում են մահացած, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյային։

«Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է վթարի հետևանքով»,- ասվում է զեկույցում։
Ավելի վաղ Press TV-ն հայտնել էր, որ հայտնաբերվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռի վայրը, և այնտեղ են ուղարկվում որոնողափրկարարական խմբեր։

524