Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի թռիչքի ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել՝ ամպամած է եղել միայն Սունգուն պղնձի հանքավայրի տարածքում (Արևելյան Ադրբեջան նահանգ, որտեղ տեղի է ունեցել վթարը)։ Այս մասին հայտարարել է նախագահի վարչակազմի ղեկավար Գոլամ-հոսեյն Էսմայիլին, որը նույն շարասյունով մեկ այլ ուղղաթիռի մեջ էր, հայտնում է IRNA-ն։

«Թռիչքից կես ժամ անց Սունգունի պղնձահանքի մոտ ամպամածություն էր, բայց մառախուղ չէր։ Միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց մեր թռիչքի ճանապարհին մառախուղ չկար։ Ամպերը մի փոքր ավելի բարձր էին, քան ուղղաթիռը։ Նախագահի ուղղաթիռի օդաչուն, որպես հրամանատար, մեզ հրահանգներ տվեց բարձրություն վերցնել և շարունակել շարժվել ամպերից վեր»,- բացատրել է Էսմայիլին։

1113