Ես կարծում եմ, որ կարելի է ավելի հաջող անվանում գտնել, օրինակ՝ Սրբազան դաշինք: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ՝ հիրավի սրբազան դաշինք, որը պետք է վերականգնի հին կարգերը:  Որոշ եկեղեցականներ ուզում են նույնացվել եկեղեցու հետ, բայց ոչ մեկ եկեղեցու հետ չի կարող նույնանալ, ինչպես պաշտոնյաները չեն կարող նույնանալ պետության հետ: Եթե մեր որոշ եկեղեցական սպասավորներ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետք է գիտակցեն, որ պետք է ենթարկվեն քննադատությունների և դա չի նշանակում, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին վերցնեն որպես վահան և պաշտպանվեն քաղաքականության մեջ, կամ Աջը համբուրելը դարձնեն քաղաքական կապիտալ»,- ասաց նա:

325