Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ Թբիլիսի պատվիրակություն կմեկնի
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Թբիլիսի պատվիրակություն կմեկնի:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.
- Աշխատանքային այցով 2024 թվականի հուլիսի 25-26-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանին, Վահագն Ալեքսանյանին եւ Արծվիկ Մինասյանին, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մանուկյանին:
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:
- Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:
16 Հուլիս, 2024 15:50
595
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
30 Սեպտեմբեր, 2026 21:18
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19 Սեպտեմբեր, 2026 10:05
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
17 Սեպտեմբեր, 2026 14:51
ԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրների ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումը
13 Հոկտեմբեր, 2026 15:48
Կարապետյանը կարող է անգամ ֆրանսերեն շանսոն երգել, սպասում եմ. Ռուբինյանը ներկայացրեց առաջարկները
09 Հոկտեմբեր, 2026 22:52
Կարող եմ առաջարկել ծափահարել հայ սակրավորին՝ ի հեճուկս այն սրիկաների, որոնք ցանկացել են նրա մահը․ Ռուբինյան
07 Հոկտեմբեր, 2026 21:32
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
22 Սեպտեմբեր, 2026 00:15
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
18 Օգոստոս, 2026 20:10
Թբիլիսին գիշերը հեղեղվել է անձրևաջրերով
15 Օգոստոս, 2026 11:59