Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված մյուս անձանց մարմինները տեղափոխել են Թեհրան։

Այս մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ Թեհրան է ժամանել նախագահական ինքնաթիռը։ Էբրահիմ Ռաիսիի աթոռին սև ժապավեն է դրված եղել։  Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ նրա ծննդավայր Մաշհեդ քաղաքում:

Մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում կործանվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։

Նրա հետ թռչում էին արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և նախագահի գվարդիայի ղեկավարը։

Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

625