Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրաժեշտի արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը։

«Մեր իրանցի ընկերները վաղը հրաժեշտի արարողություն են նախատեսել»,- ասել է Պեսկովը։

Նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ռաիսիի հուղարկավորությանը, ավելի վաղ Պեսկովը դա բացատրել էր նրանով, որ միջոցառումը «միջազգային մասնակցություն չի նախատեսում».

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում մայիսի 21-ին սկսվել է ավիավթարի հետևանքով զոհված Ռաիսիի և մյուսների հրաժեշտի արարողությունը։

274