Իռլանդիայի կառավարությունը մայիսի 22-ին կհայտարարի պաղեստինյան տարածքները որպես անկախ պետություն ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա խոսքով, վարչապետ Սայմոն Հարիսը և արտաքին գործերի և պաշտպանության նախարար Միխալ Մարտինը նման որոշման մասին կհայտարարեն առավոտյան նախատեսված՝ լրատվամիջոցներին ներկայանալու ժամանակ։

Մարտինն ավելի վաղ Newstalk ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Իռլանդիան մտադիր է մինչև այս ամսվա վերջ ճանաչել պաղեստինյան տարածքները որպես անկախ պետություն։ Նա բացատրել է, որ երկիրն անում է դա Արաբական խաղաղության նախաձեռնության և Երկու պետություն երկու ժողովուրդների համար սկզբունքի համատեքստում, ինչպես նաև ուղերձ է հղում ամբողջ պաղեստինյան բնակչությանը, որ աջակցում է նրանց ինքնորոշման իրավունքին։

177