Մարտի 31-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարար Այվազյանը շնորհավորեց Ջոն Պատրիկ Գալագերին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-բրիտանական օրակարգի առավել ամրապնդման և հարստացման գործում: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: 

Նախարար Այվազյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, առանձնացրեցին տնտեսության, գիտության և կրթության ոլորտները, կարևորեցին մարդկանց միջև շփումների ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում շոշափվեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանը վերաբերող հարցեր:

166