Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հրավեր չի ստանա Շվեյցարիայում նախատեսվող «խաղաղության գագաթնաժողովին» մասնակցելու համար։
«Կարգելափակեն ամեն ինչ, կխափանեն և չեն հանդարտվի, մինչև չցուցադրեն պատերազմի ավարտի այս կամ այն ​​պլանը, որը կլինի վերջնագիր, ինչպես բազմիցս տեսել ենք։ Օրակարգը չի կարող ռուսական լինել»,- ասել է Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում։ 

Զելենսկու խոսքով՝ գագաթնաժողովի նպատակն է մշակել մասնակից երկրների միասնական դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության հետ կապված առանցքային հարցերի շուրջ։ Խոսքը, մասնավորապես, միջուկային անվտանգության, Սեւ եւ Ազովի ծովերում նավարկության անվտանգության, ինչպես նաեւ ուկրաինացի երեխաների վերադարձի ու գերիների փոխանակման մասին է։

Զելենսկին նշել է, որ Մոսկվան գագաթնաժողովի մասնակիցների դիրքորոշման մասին կտեղեկացվի միջնորդների միջոցով, բայց հաջորդ փուլում։

409