ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին իր գրառումների շարքը։ Այս անգամ նա ներկայացրել է «Մաս 2»-ը։

««Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» 

ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից:

Շարունակելով Հոդված 64-ը՝

Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

10) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և ՀՀհասարակական, բարեգործական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների ներմուծումը, ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը: ՀՀ օրենսդրությամբ (այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև նույն կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Կառավարության լիազոր մարմինը: 

43) օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և ՀՀ դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը»։

 

345