Ես չպետք է մեկնաբանեմ որևէ դատապարտություն:

Այս մասին ԱԺ-ում ասել է  Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլեր՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը քննադատել է Լյուքսեմբուրգի պալատի ընդունած՝ Հայաստանին նպաստող բանաձևը՝ պնդելով, որ այն միջամտություն է Ադրբեջանի ներքին հարցերին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին և խաղաղության գործընթացին, ինչպե՞ս կմեկնաբանի Բաքվից հնչող այս մեղադրանքները։

«Ես կարծում եմ, որ չպետք է մեկնաբանեմ որևէ դատապարտություն։ Լյուքսեմբուրգի խորհդարանում մենք մեր աշխատանքն ենք անում և եթե ինչ-որ մի բան ունենք ասելու, մենք դա ասում ենք ու անում։ Մեր այդ ասածը մենք արել ենք: Հայաստանի մասով մենք ունենք հստակ դիրքորոշում և չկա որևէ մեկը, որ մեզ հետ պահի»,-ասաց նա։

Նշենք, որ Լյուքսեմբուրգի պալատը Հայաստանին վերաբերող բանաձև է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանի չհիմնավորված և չարդարացված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100 հազար հայերի գաղթը Լեռնային Ղարաբաղից։

250