Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում Նիկոսիայում մրցել է Կիպրոսի հավաքականի հետ:

Խաղի առաջին կեսում Կիպրոսի հավաքականը կարողացել է երկու անգամ գրավել Հայաստանի ընտրանու դարպասը:

Երկրորդ կեսի 52-րդ րոպեին Կիպրոսի հավաքականից Պիլեասը կարմիր քարտ է ստացել, հավաքականը խաղը շարունակել է 10 ֆուտբոլիստով:

Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Ազգերի լիգայում:

Հաջորդ՝ 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիային:

211