Գետափ-Մարտունի ավտոճանապարհին կիրականացվեն հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 24-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ճանապարհը սպասարկող ՃՇՇ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի պարեկային ծառայության ծառայողները։
ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։
24 Մայիս, 2024 00:20
610