Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ գործողություններն Իրանի դեմ ապակայունացնում են էներգետիկ շուկաները և վտանգավոր գնային ցնցումներ առաջացնում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում՝ Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովի ընթացքում։

«Իրանի դեմ ԱՄՆ ծովային և օդային շրջափակման տեսքով տնտեսական ահաբեկչությունը, ինչպես նաև Վաշինգտոնի ճնշումն այլ երկրների վրա՝ նրանց այդ շրջափակմանը ենթարկելու նպատակով, անօրինական գործողություններ են, որոնք լրջորեն ապակայունացնում են էներգետիկ շուկաները։ Այսօր ԱՄՆ ռազմական միջամտությունները Պարսից ծոցի տարածաշրջանում ապակայունացնում են ոչ միայն տարածաշրջանային իրավիճակը, այլև վտանգավոր գնային ցնցումներ առաջացնում»,- ասել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած ծովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

69