Բագրատ Սուտասանը, հերթական կեղծիքը տարածելով, ինքն իրեն մատնել է, բայց այս անգամ միայն ներողություններով «չի պրծնի»։ Բագրատ Սուտասանը պատասխանատվության կենթարկվի զրպարտության և կեղծ պախարակման համար:

Բանն այն է, որ այսօր Բագրատի «Սրբազան պայքար» պաշտոնական էջը կեղծ տեղեկատվություն է տարածել, թե իբր իշխանությունները ապօրինի զինված խմբավորումներ են ստեղծում։ Բագրատը չի կարող հերքել, որ Տելեգրամի այս ալիքը պատկանում է իրեն կամ իր անմիջական համախոհներին, քանի որ Հանրապետության հրապարակից ինքն է խոստովանել, որ դա իրենց էջն է և կոչ է արել բաժանորդագրվել ալիքին։

Նույն կեղծիքը նա կրկնել է տեսախցիկների առջև՝ հավելելով, որ ապօրինի զինված խմբավորումների հավաքագրման հետեւում կանգնած է Խաչատուր Սուքիասյանը։ Ոստիկանությունն արդեն հայտնել է, որ ապօրինի զինված խմբավորումների մասին հաղորդումներ չեն եղել, իսկ ՔՊ ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը հայտնել է, որ իրավապահ մարմիններին խնդրել է ճշտել այս տեղեկատվության հավաստիությունը և զրպարտիչներին պատասխանատվության ենթարկել, եթե հաղորդագրությունը պարզվի կեղծ է:

Կարծում ենք՝ Խաչատուր Սուքիասյանը նույնպես հայց կներկայացնի Բագրատի զրպարտության դեմ։

Հերթական հիմար սուտը Բագրատ Սուտասանին ծուղակը գցեց:

@bagramyan26

1456