Այն, որ Բագրատ Գալստանյանը նախկինների միասնական դեմքն է՝ այսօր ոչ ոք արդեն չի կասկածում, բայց նա օր-օրի իր ստերով ու եղկելի պահվածքով անցնում է բոլոր հնարավոր սահմանները։

Բագրատ Գալստանյանի վաղվա հանրահավաքին մարդ հավաքելու համար արդեն հայտնել էինք, որ գործի են դրվել բոլոր հնարավոր եւ անհնարին տարբերակները (ՌԴ-ից հայերին բերելը), բայց մենք տեղեկացանք, որ այս օրերին մայիսի 26-ի հանրահավաքի իրազեկում իրականացնող երիտասարդների մեջ են նաեւ Էջմիածնի հոգևոր ճեմարանի ուսանողներ, որոնց, փաստորեն, Գալստանյանն օգտագործում է իր կեղտոտ ու օտարահպատակ շարժման փիառը իրականացնելու համար, ինչը կարծում ենք չէր կարող լինել առանց Գարեգին Բ-ի թույլտվության։

Ստացվում ՝ եթե նախկիններն իրենց հանրահավաքներին վարչական ռեսուրս էին օգտագործում համալսարաններից ուսանողներին տանելով ՀՀԿ-ի քարոզարաշվաներին կամ ինչ-որ նախընտրական համերգների, Բագրատն էլ այս կերպ է Եկեղեցու ռեսուրսները չարաշահում, ինչը արդեն զարմանալի չէ, երբ տեսանք, որ Սուրբ Աննա եկեղեցին դարձել է Բագրատի ու դաշնակների/նախկինների հավաքատեղի ու պետության դեմ դավեր նյութելու վայր։

363