Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ այլևս ոչնչով չի կարող Կիևին օգնել։

Նրա խոսքով, Գերմանիան հասել է «հնարավորի սահմանին» Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։ Կանցլերը նշել է, որ իր երկիրն օգնել է Կիևի ռեժիմին այն ամենով, ինչով կարող էր։

Այս շաբաթ Գերմանիան հայտարարել էր Կիևին օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է Leopard 1 տանկեր, անօդաչու թռչող սարքեր և 8,5 հազար 155 մմ արկեր։

Միաժամանակ, Օլաֆ Շոլցը հերթական անգամ հայտարարել է, որ իր երկիրը չի նախատեսում Կիևի ռեժիմին TAURUS հեռահար հրթիռներ մատակարարել։

337