Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր ուժերին հրավիրել է ստորագրել բարեփոխումների կանոնադրություն, որոնք պետք է իրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը որոշել է ներկայացնել ապագայի պլան, որի շուրջ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին հրավիրում են միավորվելու։ Այս պլանի իրականացումը պարտադիր է ոչ միայն եվրաինտեգրման, այլև Վրաստանում ժողովրդավարության և արդար պետության հաստատման համար։

Նախագահը կողմ է արտահայտվել օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարելու, համաներում անցկացնելու, դատարանների ու ներքին գործերի նախարարության բարեփոխման օգտին։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ կանոնադրությունը չի ենթադրում ընդդիմության համար ընտրությունների ժամանակ միասնական ընտրական դաշինքի մեջ միավորվելու պարտավորություն։

Վրաստանի ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը հնարավորինս արագ վերսկսելու համար ինքը ԵՄ կառույցներին կներկայացնի իր կազմած ծրագիրը։

257