Թրամփը հայտնել է, որ կռմբակոծեր Մոսկվան և Պեկինը՝ կապված Ուկրաինայի և Թայվանի հետ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կռմբակոծեր Մոսկվան՝ ի պատասխան Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման։ Նա նաեւ պատրաստ է ռմբակոծելու Պեկինը, եթե Չինաստանը փորձի զավթել Թայվանը։ Այս մասին նա ասել է դոնորների հետ հանդիպումներից մեկի ժամանակ, որի մասին էլ The Washington Post-ին պատմել են իրազեկ աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Թրամփը այդպիսի հայտարարություններով «զարմացրել է որոշ դոնորների»։ Նախկին նախագահը դոնորներից խնդրում է միլիոնավոր դոլարներ, նշել է WaPo-ն։ Նա իրեն աջակցելու անհրաժեշտությունը հիմնավորում է նաեւ նրանով, որ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ երկարաձգել իջեցված հարկերի գործողության ժամկետը հարուստ ամերիկացիների եւ կորպորացիաների համար։
29 Մայիս, 2024 18:36
493
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին
07 Նոյեմբեր, 2025 22:26
Մեր ժողովուրդների ամուր կապը և արժեքները շարունակում են մնալ կայուն բարեկամության հիմք. Թրամփը՝ Փաշինյանին
21 Սեպտեմբեր, 2025 14:29
Թրամփը Նեթանյահուին ասել է, որ Իրանին hшրվածելը անտեղի է, Նեթանյահուն հակառակն է պնդել
29 Մայիս, 2025 13:09