Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի Շենչժեն քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման ընթացքում հայտարարել է Ուկրաինայում խաղաղության հասնելու իր ցանկության և այդ նպատակով ակտիվ համագործակցելու պատրաստակամության մասին։

Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսան՝ Ջարեդ Քուշները։

Նրա խոսքով՝ Թրամփը հանդիպման ընթացքում հեռախոսով կապ է հաստատել իր պատվիրակության հետ և պատմել չինացի ու ռուսաստանցի առաջնորդների հետ ունեցած խորհրդակցությունների մասին։

Քուշները նշել է, որ ԱՄՆ նախագահը հստակ ուղերձ է հղել երկու առաջնորդներին՝ ընդգծելով, որ ցանկանում է հասնել խաղաղության և պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցել նրանց հետ։

50