Ժոզե Մոուրինյոն դարձել է թուրքական «Ֆեներբախչե»-ի գլխավոր մարզիչ
Ստամբուլի «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ է դարձել ականավոր սպորտսմեն Ժոզե Մոուրինյոն, «X»-ի միկրոբլոգում հայտնել է ակումբը:
61-ամյա պորտուգալացու համար «Ֆեներբախչեն» դարձել է նրա կենսագրության տասներորդ ակումբը։
Մոուրինյոն 2 տարով պայմանագիր է կնքել: Թուրքիայի Սուպերլիգան կլինի հինգերորդ առաջնությունը Պորտուգալիայից, Անգլիայից, Իտալիայից և Իսպանիայից հետո, որտեղ կաշխատի մարզիչը։ Մինչ այս պորտուգալացի մասնագետի վերջին ակումբը իտալական «Ռոմա»-ն էր։
Պորտուգալացի մասնագետի նշանակումը մեկնաբանել է նաև թուրքական ակումբի սեփականատեր Ալի Քոչը։
«Սա կարևոր պահ է մեր ակումբի պատմության մեջ։ Մենք բոլորս, ներառյալ Ֆեներբախչեի միլիոնավոր երկրպագուները, ողջունում ենք Ժոզեին: Նրա մեծությունը, առանձնահատուկ մոտեցումն ու սերը գրավեցին ողջ աշխարհը»,- նշել է նա։
03 Հունիս, 2024 19:09
1193
Վարչապետը մասնակցել է ի պատիվ Արք. Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին․ լուսանկարներ
19 Հոկտեմբեր, 2025 18:43
Լիբանանում նախագահ է ընտրվել երկրի զինված ուժերի հրամանատարը
09 Հունվար, 2025 17:35
Երախտագիտություն եմ հայտնում Հայաստան-ԵՄ գործընկերությունն ուժեղացնելու հանձնառության համար. Միրզոյան
01 Դեկտեմբեր, 2024 15:11
Մոուրինյուն որակազրկվել է և տուգանվել
16 Մարտ, 2026 17:02
Մոուրինյուն հեռացվեց «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական
29 Օգոստոս, 2025 12:54
Ինչո՞ւ է Մոուրինյուն քննադատել «Ֆեներբահչեին»
28 Օգոստոս, 2025 16:33