Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը, գրում է AS-ը:

«Ակումբի համար Չեմպիոնների լիգան կարևոր չէ: Եթե մրցաշարը նշանակություն ունենար ղեկավարության համար, ապա «Ֆեյենորդի» ու «Բենֆիկայի» դեմ խաղերից առաջ նոր տրանսֆերներ կտեսնեինք, բայց տրանսֆերների համար ոչ մի ջանք չի գործադրվել»,- ասել է պորտուգալացին:

Մոուրինյուն խնդրել էր ձեռք բերել Մարկո Ասենսիոյին և Անդրեյ Լունինին, բայց թուրքական ակումբը պայմանագիր չի կնքել նրանց հետ:

Հատկանշական է, որ «Ֆեներբահչեի» երկրպագուների կարծիքով՝ Մոուրինյուն դիտավորյալ է այդ կերպ քննադատել ակումբին, քանի որ ցանկանում է հեռացվել և ստանալ ֆինանսական խոշոր փոխհատուցում:

134