Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Տավուշի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են աղետի գոտում բնակչության բուժսպասարկման ներկայիս պատկերը:

 

Նշված մարզերում հեղեղի հետևանքով`

  • բուժօգնության տրամադրման խնդիրներ չկան.
  • դեղապահովումն իրականացվում է ամբողջ ծավալով, այդ թվում` մարդասիրական դեղերի տրամադրմամբ.
  • պատվաստանյութերի սառցե շղթայի ապահովման խնդիրներ չեն առաջացել.
  • բնակչությունն իրազեկված է վարակների կանխարգելման վերաբերյալ, այս պահին շեղումներ չկան:

Պատասխանատուները ներկայացրել են նաև իմունականխարգելման աշխատանքները, կարմրուկի տարածումը կանխելու նպատակով իրականացված միջոցառումները և պատվաստումային ցուցանիշները:

 

Ներկայացվել են նաև մարզային բժշկական կենտրոնների խնդիրները, առաջարկները, քննարկվել դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

313