Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանը և Ադրբեջանը քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպման ամսաթվերի շուրջ համաձայնության գալու համար։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք սպասում ենք, որ մեր ադրբեջանցի և հայ գործընկերները ակտիվ քայլեր կձեռնարկեն՝ արագ համաձայնեցնելու այս հարթակին մասնակցող երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպման վայրը և ամսաթվերը («3+3»), և մենք հաստատում ենք պատրաստակամություն մեր գործընկերներին տրամադրելու անհրաժեշտ օգնություն հարցերի ամբողջ շրջանակում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

182