Խորհրդի նիստերին ձեզ այնքան չենք տեսնում դեմքներդ մոռանում ենք: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամաանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Կամ ձեր ուղերձի տեքստերը, խրոխտ տեքստեր եք ասում, հրաժարական, վարչապետի թեկնածու, ստորագրություններ եք ասում հավաքեք, ՔՊ-ից էլ մի քանի հոգի արդեն միացել են և այլն, վերջում էլ ուղերձի տեքստ, որը ոչ մի իրավաբանական ուժ չունի, եթե նույնիսկ ընդունվի: Եթե անկեղծ սրտով աղոթեք՝ դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձի տեքստը»,- ասաց պատգամավորը:

 

620